Ուկրաինայի նախագահ Զելենսկին Պուտինից բացի Ստամբուլում որևէ այլ ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպի, հայտարարել է նրա աշխատակազմը։
«Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ», - ասել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պնդելով՝ ցանկացած այլ ձևաչափով հանդիպումներն անիմաստ են և զուր ժամանակի կորուստ։
Մոսկվայից դեռ չեն արձագանքել այս հայտարարությանը և չեն բացահայտել՝ ով է մեկնելու վաղը Ստամբուլ։
«Կրեմլը կհրապարակի Ռուսաստանի պատվիրակության կազմը, հենց որ նախագահը անհրաժեշտ համարի», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կիրակի՝ մայիսի 11-ի գիշերը, Պուտինը առաջարկեցՈւկրաինային վերսկսել 2022-ին Ստամբուլում ընդհատված ուղիղ բանակցությունները։ Նույն օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում