ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա նրա երկրորդ արտասահմանյան ուղևորությունն է հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր և նրա առաջին պաշտոնական այցն է արտասահման. առաջին ուղևորությունը նախատեսված էր ապրիլի վերջին Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու համար։
Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր-Ռիյադի օդանավակայանում։
Այցի ընթացքում Թրամփը բանակցություններ կվարի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ և կմասնակցի ներդրումային ֆորումի: Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը կայցելի Քաթար, իսկ հինգշաբթի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ինչպես նշում է Reuters-ը, այցի հիմնական թեման կլինեն տնտեսական և առևտրային հարաբերությունները:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հնարավոր է համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին