Մատչելիության հղումներ

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։

«Մտածում էի՝ գուցե մեկնեմ։ Չգիտեմ՝ որտեղ կլինեմ հինգշաբթի օրը։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց իսկապես մտածում էի [Ստամբուլ] թռչելու հնարավորության մասին», - նախագահ Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Առաջիկա օրերին նախատեսված է ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG