Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա նրա երկրորդ արտասահմանյան ուղևորությունն է հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր և նրա առաջին պաշտոնական այցն է արտասահման. առաջին ուղևորությունը նախատեսված էր ապրիլի վերջին Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր-Ռիյադի օդանավակայանում։

Այցի ընթացքում Թրամփը բանակցություններ կվարի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ և կմասնակցի ներդրումային ֆորումի: Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը կայցելի Քաթար, իսկ հինգշաբթի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինչպես նշում է Reuters-ը, այցի հիմնական թեման կլինեն տնտեսական և առևտրային հարաբերությունները:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG