Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ, հայտնում են ՊՆ-ից:
Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, պատրաստակամություն հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով:
Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի:
Սուրեն Պապիկյանը մայիսի 12-ին է մեկնել Բեռլին՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը:
Այսօր նա ոչ ֆորմալ շփումներ է ունեցել նաև Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հետ: