Մատչելիության հղումներ

Բայրամովը կրկին պնդել է, որ ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ» է պարունակում Բաքվի նկատմամբ


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բահրեյնի Թագավորության Խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Սալեհ Աբդուլլահ ալ-Սալեհի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական գործընթացներին՝ վերստին պնդելով, որ ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ» ունի։

«Ընդգծվել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և մի շարք օրենսդրական ակտերով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը:

Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել նաև Մինսկի խումբը: Արդարադատության նախարարությունում նոր Սահմանադրության տեքստ են գրում, թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ: Բայց վարչապետն արդեն հայտարարել է՝ իր կարծիքով՝ այդ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում՝ դրանում Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջ» տեսնում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG