Լևոն 14-րդը մտադիր է շարունակել Ֆրանցիսկոսի՝ սոցիալական արդարությանն ուղղված ավանդույթները

Լևոն (Լեո) 14-րդը

Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգներից Պապ ընտրված Լևոն 14-րդն այսօր իր մասնակցությամբ առաջին պատարագի մեկնարկին, դիմելով կարդինալներին, հայտարարել է՝ հույս ունի, որ իր ընտրությունը կօգնի կաթոլիկ եկեղեցուն լույս բերել «այս աշխարհի մութ գիշերներին»։

«Եկեղեցին պետք է իրեն նույնականացնի իր անդամների սրբությամբ, այլ ոչ թե իր շենքերի վեհությամբ», - ասել է Վատիկանի նոր առաջնորդը՝ վերահաստատելով կարծիքները, որոնց համաձայն, նորընտիր Պապը մտադիր է շարունակելու Ֆրանցիսկոս 266-րդի՝ սոցիալական արդարությանն ուղղված քաղաքականությունն ու ավանդույթները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի նոր Պապը Լևոն 14-րդն է՝ Ռոբերտ Պրևոստը ԱՄՆ-ից