Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 10 ամսից. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, արխիվ

Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից, այսօր լրագրողների հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Կառավարության անդամից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք խորհրդի անդամները քննարկել են Մայր օրենքից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու հարցը: Գալյանը կարճ արձագանքեց. - «Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է»։

Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտել էր` դա իր քաղաքական դիրքորոշումն է:

Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահՎարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրինԻնչու է առանց հայեցակարգի միանգամից նոր Սահմանադրություն գրվում. ընդդիմությունից կարծում են՝ հանրաքվեն արագացնում ենՆոր Սահմանադրության հայեցակարգ չի լինի, միանգամից տեքստ կգրվի. նախարարի որոշման մասին Սահմանադրական փոփոխությունների խորհրդում տեղյակ չենՆոր Սահմանադրությունը խաղաղության պայմանագիրը վտանգող պետք է չլինի. արդարադատության նախարարՆախարարը չի բացառում, որ Անկախության հռչակագրին հղումը հանվի. ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել «Ալիևի պահանջած հանրաքվեն»