Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել։

«Իսրայելը բազմաթիվ բացահայտ և քողարկված գործողություններ է ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ, առանց որոնց Իրանն այսօր միջուկային զինանոց կունենար», - հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը, հավելելով՝ այս գործողությունները հետաձգել են Իրանի միջուկային ծրագիրը մոտ մեկ տասնամյակով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թրամփը չի թույլատրել Իսրայելին հարվածել Իրանին». New York TimesԻրանը հայտարարում է՝ ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ» The Guardian․ «ԱՄՆ-ն իրանցիներին առաջարկում է հարստացված ողջ ուրանը փոխանցել Ռուսաստանին» Ո՛չ չափից ավելի լավատես ենք, ո՛չ հոռետես. Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Առաջին քայլից հետո լավատեսությունն աճում է. ԱՄՆ-ը և Իրանը պատրաստվում են հաջորդ հանդիպմանը