Լեհաստանը Վարշավայի առևտրի կենտրոնի հրդեհի համար մեղադրել է ռուսական կողմին

Լեհաստանը ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել է Վարշավայում գտնվող Marywilska 44 առևտրի կենտրոնի հրդեհի կազմակերպման մեջ, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին։ Այդ մասին հայտարարություն է արել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Հանցագործների մի մասն արդեն ձերբակալված է, մյուսները նույնականացված են և որոնվում են։ Մենք բոլորիդ կգտնենք», - նշել է քաղաքական գործիչը։

Լեհաստանի ներքին գործերի և վարչարարության նախարար, հատուկ ծառայությունների համակարգող Տոմաշ Սեմոնյակը նույնպես X սոցիալական ցանցում հրապարակել է համատեղ հայտարարություն Լեհաստանի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազ Ադամ Բոդնարի հետ, որտեղ նշվում է, որ Marywilska 44 առևտրի կենտրոնի հրդեհը կազմակերպվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։

Նման եզրակացության են եկել «ինտենսիվ հետաքննության» արդյունքում, որին ներգրավված են եղել նաև լիտվական հատուկ ծառայությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոշոր հրդեհ Վարշավայի առևտրի կենտրոնում. այն դեռ մարում են