Իրանը պատրաստվում է Պուտինի այցին

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Մասուդ Փեզեշքիան, Մոսկվա, 17-ը հունվարի, 2025թ.

Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է Reuters-ը:

«Պուտինի Թեհրան կատարվող այցը այս պահին մշակվում է, ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները», - ասել է իրանցի պաշտոնյան:

Կրեմլը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Հայտնի չէ՝ երբ է ծրագրվում Պուտինի այցը Իրան։

Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին