Բուրյաթիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Արխիվային լուսանկար

Բուրյաթիայում մայիսի 13-ին անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ մոլեգնում է 22 ակտիվ հրդեհ, որոնք ընդգրկում են ավելի քան 53 հազար հեկտար տարածք։

«Այսօրվա բոլոր ակտիվ բռնկումները պայմանավորված էին մարդկային մեղքով», - ընդգծել է հանրապետական անտառտնտեսության գործակալությունը։

Հարևան Անդրբայկալիայում նույնպես անտառային հրդեհներ են։ Այնտեղ գրանցվել է 47 հրդեհ 485 հազար հեկտար տարածքում։