6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանի Կրետե կղզու մոտ

Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է գիտությունների գերմանական հետազոտական կենտրոնը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 83 կմ (52 մղոն) խորության վրա:

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չկա: