Պուտին.Պատրաստ ենք բանակցել Կիևի հետ

Ուկրաինայի դեմ պատերազմից ավելի քան երեք տարի անց Ռուսաստանի նախագահն առաջարկեց Ուկրաինային հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում՝ «հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու համար»։

«Մենք չենք ընդհատել 2022 թվականին սկսված բանակցությունները, այլ՝ Կիևը։ Չնայած դրան՝Մոսկվան առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները առանց նախապայմանների»,-պնդեց Կրեմլի ղեկավարը։

Պուտինի հայտարարությունից ժամեր առաջ Ուկրաինան ու Կիևին աջակցող կոալիցիան հորդորել էին Մոսկվային 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին՝ եթե Կրեմլը չհամաձայնի՝ կլինեն պատժամիջոցներ։ Պուտինը ի պատասխան առաջարկեց նախ հակամարտության կարգավորման շուրջ բանակցել՝ չբացառելով, որ արդյունքում կարող է նաև հրադադարի հարցը լուծվել։

«Մեր առաջարկը սեղանին է, սպասում ենք Ուկրաինայի և նրա համակարգողների որոշմանը»,-հայտարարեց Պուտինը՝ առանց կոնկրետ անուններ հրապարակելու։