Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», - նշված է հաղորդագրությունում։
Օրերս Հայաստանի ՊՆ-ը հաղորդել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով ևս վնասվել էր բնակելի տան տանիք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները կրկին կրակել են Խնածախի ուղղությամբ. ՊՆ-ը հաղորդում է մեկ, բնակիչները՝ մի քանի տան տանիքի վնասվելու մասինՎերջին շրջանում Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։