Քանի դեռ կա մեծ թվով ծանր տեխնիկա երկու կողմում, իրավիճակը պայթյունավտանգ է. ԵՄ ներկայացուցիչ

Քանի դեռ կան մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իրավիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «Ազատության» հետ զրույցում։

«Մենք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք, և մենք, իհարկե, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի մասին, վերջերս Վաշինգտոնում արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին և խոսեցինք այն մասին, որ վերջին մեկ, մեկուկես ամսվա ընթացքում մենք լարվածության աճ ենք տեսել և այժմ հույս ունենք, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո այդ ակտիվությունը կպակասի», - նշեց Տոյվո Կլաարը։

«Ազատություն». - Մենք գիտենք, որ արդեն մի շարք բարձրաստիճան հանդիպումներ տեղի են ունեցել, և մենք գիտենք, որ արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մայրաքաղաքներում և նաև տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարաների միջև բարձր մակարդակի հանդիպում, ինչպե՞ս կարող եք նկարագրել այս բարձր մակարդակի բանակցությունները, Դուք նաև կարող եք Ձեր գնահատականը հնչեցնել արտգործնախարարների միջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպումների մասին։

Տոյվո Կլաար. - Կարծում եմ՝ անցած տարվա ընթացքում մենք տեսնում ենք կայուն զարգացում՝ հարաբերությունների, մենք տեսնում ենք, որ ոչ պաշտոնական հանդիպումներ նույնպես եղել են երկու առաջնորդների միջև, որ նաև զուգահեռ ընթացել են արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումներ և բացի այդ, եղել է առաջնորդների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Վերջերս նաև տեղի ունեցան մոսկովյան, վաշինգտոնյան հանդիպումները, իսկ դրանից առաջ էլ նաև փարիզյան հանդիպումը, այնպես որ կարելի է ասել՝ շատ լավ է, որ կա այս հետևողական գործընթացը, որը շարունակական ընթացք ունի հանդիպումների։ Կանոնավորությունը այդ հանդիպումների, իհարկե, դժվար է, հեշտ գործ չէ։ Հակամարտությունը, որը խորը արմատներ ունի, չենք կարող ակնկալել, որ մեկ օրում կարող է ինչ-որ լուծում լինել, սակայն ուրախացնող է, որ կան հանդիպումներ և հետևողական բանակցություններ։

«Ազատություն». – Մենք տեսել ենք որոշակի լարվածության աճ սահմանին, և երկու երիտասարդ զինվորականներ և հակառակ կողմից ևս եղել են զոհեր։ Մի քանի ամիս խաղաղություն էր և հանկարծ այսպիսի լարվածության աճ, ինչպե՞ս կմեկնաբանեք։

Տոյվո Կլաար. - Մենք այս հարցը այսօր քննարկեցինք նաև արտգործնախարարի հետ և երևի ինչ-որ առումով, իհարկե, ափսոսանք կարող ենք հայտնել այս մահերի կապակցությամբ, ցավ հայտնել այս վիրավորների, զոհերի համար շփման գծում և միջպետական սահմանին։ Պետք է հասկականք, որ իրավիճակը շատ փխրուն է և այդ առումով կարող են տեղի ունենալ նման դեպքեր։ Հենց դրա համար է նաև, որ շատ կարևոր է շարժվել դեպի ավելի երկարաժամկետ և հարատև խաղաղ գործընթացի բանակցային ճանապարհով։ Քանի դեռ մենք ունենք այսպիսի մեծ թվով զինվորականներ երկու կողներում և ծանր տեխնիկա, իհարկե, վիճակը պայթյունավտանգ է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ։

«Ազատություն». – Երևի գիտեք, որ այժմ ստեղծվել է երկու մայրաքաղաքների միջև ուղիղ հաղորդակցություն, և ենթադրաբար նրանք կարողանում են ուղղակի կապ հաստատել իրենց հատուկ ներկայացուցիչների կամ ինչ-որ այլ մեխանիզմով։ Երբ այս մասին հայտարարվեց, ոմանք հույս հայտնեցին, որ դա կօգնի լարվածության նվազեցմանը և թույլ կտա երկու ղեկավարաներին խոսել իրար հետ և խուսափել զոհերից, արդո՞ք այս շփման գիծը օգտագործվել է վերջերս և ի՞նչ է տեղի ունենում դրա հետ։

Տոյվո Կլաար. - Ես ունեմ տպավորություն, որ, այո, այս հաղորդակցությունը օգտագործվում է, սակայն մյուս կողմից շատ ավելի լավ է, քան այն իրավիճակը, որ կար մինչև այդ, բայց դա չի փոխում այն, որ շփման գծում շատ լարված իրավիճակ է և նույնիսկ թեև կան այս հաղորդակցության նոր ուղիները, նման փխրուն, բռնկուն իրավիճակում, իհարկե, կարող են տեղի ունենալ ինչ-որ միջադեպեր, զոհեր։ Դա նշանակում է, որ պետք է ավելին անել կողմերի միջև վստահությունը խրախուսելու և լարվածությունը էլ ավելի նվազեցնելու ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ վաշինգտոնյան բանակցությունները դրան կօժանդակեն։