Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է Reuters-ը:
«Պուտինի Թեհրան կատարվող այցը այս պահին մշակվում է, ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները», - ասել է իրանցի պաշտոնյան:
Կրեմլը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Հայտնի չէ՝ երբ է ծրագրվում Պուտինի այցը Իրան։
Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։