Մատչելիության հղումներ

«Ի՞նչ եք ուզում մեզանից». Պատանի հանդիսատեսի թատրոնում դժգոհ են Թորոսյանի պաշտոնանկությունից


Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը բորբոքված է. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսօրվանից Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվում է Էմին Թորոսյանը, այնինչ թատրոնի անձնակազմը կարծում է, որ նա ոչ թե լավ, այլ շատ լավ է աշխատում։

Էմին Թորոսյանն այսօր ստացել է քաղաքապետի որոշումը, իրերը հավաքել ու հեռացել է թատրոնից, իսկ դերասանները հավաքվել էին դահլիճում ու պահանջում էին, որ որոշում կայացնողներից մեկը գա ու բացատրություն տա։

Պատանի հանդիսատեսի թատրոնում նոր չէ՝ մի քանի ամիս է՝ լարված են։ Նախ ասում են՝ քաղաքապետարանը աշխատավարձի համար հատկացված գումարը չէր տալիս՝ հունվարից, տնօրենը լուծում գտավ մինչև, հետո լայնածավալ աուդիտ արեցին։

Հիմնավորում, այնուամենայնիվ, կա։ Երևանի քաղաքապետարանի մշակույթի ու տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը օրեր առաջ Էմին Թորոսյանին ծանուցում է ուղարկել՝ թատրոնի եռամսյակային հաշվետվությունից պարզ է դարձել, որ 1200 հրավիրատոմս են բաժանել։ Սա գնահատվում է որպես պատճառված վնաս։ Երևանի քաղաքապետին զեկուցագիր է ներկայացվել Թորոսյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու՝ այսինքն գործից հանելու մասին։ Պաշտոնապես տնօրենի հեռացման պատճառ նշվում է հրավիրատոմսը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG