Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները խոսել են Էրդողանի հետ


FILE PHOTO: Turkish President Tayyip Erdogan visits Malaysia
FILE PHOTO: Turkish President Tayyip Erdogan visits Malaysia

Թուրքիայի նախագահը համաձայնել է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները, հայտարարել է պաշտոնական Անկարան՝ նախագահներ Պուտինի ու Էրդողանի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Ռեջեփ Էրդողանը լիովին պաշտպանել է ռուսական առաջարկը՝ ընդգծելով ստամբուլյան հարթակը տրամադրելու պատրաստակամությունը»,-հաղորդել է Կրեմլը։

Ելիսեյան պալատն իր հերթին հայտարարել է, թե այսօր առավոտյան հեռախոսազրույց է կայացել նաև Մակրոնի և Էրդողանի միջև։ «Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը ներկայացրել է իր ու եվրոպացի դաշնակիցների՝ Կիևում ունեցած բանակցությունների արդյունքները, ընդգծելով՝ Մոսկվան պետք է համաձայնի 30-օրյա անվերապահ հրադադարին»,- տեղեկացնում է Ֆրանսիայի նախագահականը։

Հեռախոսազրույցներից ժամեր առաջ Կրեմլի ղեկավարը Ուկրաինային առաջարկել էր հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում՝ «հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու»։ Կիևն ու եվրոպացի դաշնակիցները արձագանքել էին՝ նախ անհրաժեշտ է հրադադար հաստատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG