Մատչելիության հղումներ

Բավ է պատերազմել. Հռոմի նոր Պապի առաջին ուղերձն աշխարհին


Հռոմի նորընտիր Պապ Լեո XIV-ը իր առաջին կիրակնօրյա ուղերձում կոչ է արել աշխարհի տերություններին դադարեցնել պատերազմները։

Այսօր, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին, օրեր առաջ ընտրված հովվապետը կոչ արեց «իսկական և երկարատև խաղաղության» հասնել Ուկրաինայում, Գազայում՝ հրադադարի և բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման։

Լեո XIV-ը նաև ողջունեց Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս կնքված հրադադարը, հավելելով՝ աղոթում է, որ Աստված աշխարհին պարգևի «խաղաղության հրաշքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG