Մատչելիության հղումներ

Թրամփը դրական է գնահատում Պեկինի հետ բանակցությունները


Դոնալդ Թրամփը «շատ լավ» և « կառուցողական» է որակել երեկ Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան հանդիպումը, պնդելով, թե աշխարհի երկու խոշորագույն տնետսությունները պայմանավորվել են «վերագործարկել առևտրային հարաբերությունները»։

Շվեյցարիայում երեկ սկսված բանակցությունները առաջինն էին երկու գերտերությունների միջև տարվա սկզբից, երբ Թրամփը 145% մաքսատուրք սահմանեց չինական ներկրումների վրա, Չինաստանն էլ հակադարձեց՝ 125% մաքսատուրք սահմանելով որոշ ամերիկյան ապրանքների վրա։

ԱՄՆ նախագահի՝ Truth Social-ում արված գրառումից բացի բուն բանակցությունների մասին մինչ այժմ քիչ բան է հայտնի։ Հաղորդվել է միայն, որ դրանք պետք է շարունակվեն այսօր՝ Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG